Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի զոհը հայտնի սողունաբան է

Ողբերգական վթարը տեղի էր ունեցել գիշերը ժամը 01:15-ին Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Անցած գիշեր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհը հայտնի սողունաբան Կարեն Մարտիրոսյանն է։

Ընկերը կատակով գցել է լողավազանի մեջ․ մանրամասներ՝ Արզնիում կնոջ մահվան դեպքից

Նա Հայաստանում հայտնի է սողունների իր սեփական հավաքածուով` տեռարիումով, որը տարիներ առաջ ներկայացնում էր մայրաքաղաքի տարբեր մշակութային օջախներում։ Կարեն Մարիտրոսյանը նաև Երևանի Կենդանաբանական այգու ավագ սողունաբանն էր։

Հիշեցնենք` հուլիսի 20-ին, ժամը 01:15-ին Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Կարեն Մարտիրոսյանը վարած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհից ու հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Կարեն Մարտիրոսյանը տեղում մահացել էր:

Ուղևորներ Ս․ Ղ․-ն (ծնված 1959 թ.) և Բ․ Դ․-ն (ծնված 1948 թ.) մինչ փրկարարները ժամանելը, տեղի ուժերով դուրս էին բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին։ Նրանք հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:
Կարեն Մարտիրոսյանը 52 տարեկան էր։

Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել