Ժամը 2-ից հետո Երասխի հատվածում հանգիստ է եղել․ ՊՆ

Գերատեսչությունը մանրամասներ է հայտնել, թե ինչպես է վիրավորում ստացել Երասխի համայնքապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է թարմ տեղեկություններ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածից։ Նշվում է, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ժամը 02:00-ից հետո, մինչև հիմա, իրավիճակը դիրքերում հանգիստ է։

Հրաձգություն Շուշիի մոտակայքում. կրակոցները դադարել են հայկական ԶՈւ–ի քայլերից հետո

Հաղորդագրությունում ասվում է, որ մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

Հիշեցնենք՝ Ռադիկ Օղիկյանը երեկ գիշերը թևի վնասվածքով տեղափոխվել էր սկզբում Արարատ ԲԿ, ապա Երևանի Աստղիկ ԲԿ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:  Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։

Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։