ՀՀ նախագահը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին. լուսանկարներ

Президент Армен Саркисян принял депутата Европарламента Натали Луазо (20 июля 2021). Еревaн
Նախագահ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, որը պատգամավոր է ընտրված Ֆրանսիայից և Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավարն է: Տեղեկությունը հայտնում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին. լուսանկարներ
ՀՀ նախագահը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին. լուսանկարներ

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Նատալի Լուազոն Սարգսյանին տեղեկացրել է, որ պատրաստվում է մեկնել նաև Արցախ, անձամբ ծանոթանալ իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալու Եվրոպական միության, Ֆրանսիայի աջակցության հնարավոր ուղղությունները Հայաստանին և Արցախին:

ՀՀ նախագահը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին. լուսանկարներ
ՀՀ նախագահը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին. լուսանկարներ

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի պատգամավորին՝ Հայաստան այցի և Արցախ մեկնելու մտադրության, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:

ԵԽ բանաձևը կնպաստի հայ գերիների հայրենադարձմանն ուղղված միջազգային ջանքերին. Արցախի ԱԳՆ

Սարգսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և իր դիտարկումները ներկայացրել Հայաստանի ապագա զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ մեր երկրի հզորացման գործում կարևորում է թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի աջակցությունը և թիրախային ոլորտներում համագործակցության խորացումը:

Երկրի զարգացման համատեքստում ՀՀ նախագահը կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը և հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող նոր սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը հայրենիքի զարգացման գործընթացներում:

Նախագահ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո Կլաար