Արշակ Կարապետյանը նոր պաշտոն ունի. Փաշինյանը ստորագրել է որոշումը

Արշակ Կարապետյանը երեք ամիս աշխատեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  20 հուլիսի– Sputnik. Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել։  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը, որը հրապարակվել է e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,– նշված է փաստաթղթում:

Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ստացել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը, որը ներկայացրել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը

Գեներալ–մայոր Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021թ. ապրիլի 13–ին:

2018-2021թթ.–ին նա ՀՀ վարչապետի խորհրդականն էր:

Հիշեցնենք` այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։