ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Instagram–ը նոր գործիք է ներդրել, որի օգնությամբ օգտատերերը կարող են ուժեղացնել վերահսկողությունը անցանկալի բովանդակության ցուցադրման նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սոցցանցի հայտարարությունը։
«Գործառույթն անվանվել է «անցանկալի բովանդակության վերահսկողություն», որով հնարավոր կլինի կարգավորել որոնման արդյունքում երևացող անցանկալի տեղեկությունը»,– գրում է կայքը:
Նշենք, որ օգտատերերն իրենք կարող են որոշել՝ ցանկանո՞ւմ են այս կամ այն տեղեկությունը տեսնել որոնման արդյունքում, թե ոչ: Նշվում է, որ այս գործիքը անհասանելի կլինի 18-ից ցածր տարիքի օգտատերերի համար:
Այ քեզ բան․ Facebook–ը «մերժում» է սմբուկն ու դեղձը, ամերիկացիները շեղում են սմարթֆոնից
Instagram-ը սոցիալական անվճար ցանց է, որի միջոցով կարելի է լուսանկարներ և տեսագրություններ ուղարկել, հրապարակել, տեսանկարահանելիս կիրառել ֆիլտրեր, ինչպես նաև տարածել դրանք մի շարք այլ սոցիալական ցանցերի միջոցով:
Instagram-ը պատկանում է Facebook ընկերությանը։
Այ քեզ բան․ սմարթֆոնն արդեն երկու տակ է ծալվում, չի «խեղդվում», իսկ 6G-ն «ճանապարհի՞ն» է