Ադրբեջանը նաև ականանետներ է կիրառել. Երասխում իրադրությունը լարված է

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին զգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանությանը նախարարությունը։

«Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Երասխի վարչական ղեկավարը վիրավորվել է հակառակորդի կրակոցից. ԶԼՄ

Ինչո՞ւ է ԵՄ–ն 2,5 մլրդ եվրո տալիս Հայաստանին. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի՞

Հիշեցնենք` հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Խոտ չկա. Վերին Շորժայում թշնամու քթի տակ անասունների համար ձմռան պաշար են հավաքում