ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ղազախստանի խոշորագույն հեռահաղորդակցման օպերատոր «Ղազախտելեկոմ» ԲԸ–ն գործարկել է Կենտրոնական Ասիայում առաջին ֆիքսված անլար ինտերնետային հասանելիության ցանցը ռադիոինտերֆեյսի (FWA) միջոցով։ Տեղեկությունը հայտնում է Huawei ընկերությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ցանցն առաջինն է աշխարհում FWA ցանցերից, որոնք աշխատում են 2300 ՄՀց տրամադրած միջակայքում մասնավոր տնային տնտեսություններին լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցելու համար։
«Որպես FWA ցանցի տեղակայման տեխնոլոգիա` ընտրել ենք LTE տեխնոլոգիան, որը 2300 միջակայքում ռադիոհաճախականությունների առավել արդյունավետ օգտագործում է ապահովում, ինչպես նաև ցանցի հիմքի վրա թույլ տալիս SIM-based ծառայություններ մատուցել։ Միևնույն ժամանակ, մենք օգտագործում ենք 20 ՄՀց լայնությամբ առանձնացված ռադիոհաճախականությունների միջակայքը, այսինքն դա FWA ամբողջությամբ առանձնացված ցանց է միայն ֆիքսված անլար հասանելիության բաժանորդների համար։ Բացի այդ, մենք կիրառել ենք այսպես կոչված IP breakout մոտեցումը` մեր լուծման մեջ FWA բաժանորդների համար կիրառվում է PGW առանձնացված միացումն ինտերնետ ցանցին»,–ընկերությունը ներկայացրել է «Ղազախտելեկոմի» նորարարությունների գծով գլխավոր տնօրեն Նուրլան Մեյրմանովի պարզաբանումները։
Ցանցի տեղակայման համար կիրառվել են 4T4R բազային կայանները, որոնք ֆիքսված բաժանորդների համար առավել մեծ տարողունակություն կապահովեն և մի քանի կրող ցանցերի ագրեգացիայի հնարավորություն։
««Ղազախտելեկոմի» նախագիծը լավ օրինակ է մյուս ֆիքսված օպերատորների համար, որոնք լարային ցանցերի հասանելիություն չունեցող մասնավոր հատվածը ծածկելու խնդիրը լուծելու անհրաժեշտություն ունեն։ Միևնույն ժամանակ, տվյալ ցանցը մի փոքր արդիականացումից հետո պատրաստ կլինի անցնել 5G տեխնոլոգիայի, ինչը թույլ կտա մեծացնել ցանցի տարողունակությունն ու մատուցել eMBB ծառայություններ», – ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Huawei Technologies Kazakhstan ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ցյույ Ֆեյը։