Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանել է եղբոր մասնակցությամբ վիճաբանությունն ու հրաձգությունը

Այժմ Ռոբերտ Սուքիասյանը իր փաստաբան Գոռ Միքայելյանի հետ գտնվում է ոստիկանությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի ֊ Sputnik. Գործարար Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանել է իր եղբոր` Ռոբերտ Սուքիասյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի գիշերային կրակոցների մասին

Երեկ երեկոյան Ամիրյան 18 հասցեում մի քանի տղամարդիկ վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, դրա ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Վնասվածք ստացած անձը 1979 թվականին ծնված ԱՄՆ քաղաքացի է։ Կրակոցներ արձակողը Ռ. Սուքիասյանն է, ըստ shamshyan.com-ի՝ հայտնի գործարար, «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) եղբայրը:

«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից», ֊ գրել է Խաչատուր Սուքիասյանը։

Կրակոցները եղել են ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե. ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել

Նշենք նաև, որ Ռոբերտ Սուքիասյանը իր փաստաբան Գոռ Միքայելյանի հետ ժամը 17-ից գտնվում է ոստիկանությունում։