Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց աշխատանքի դեռ չի գնում

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շտապօգնության մեքենայով սուր ինֆարկտով հիվանդանոց էր տեղափոխվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik․ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Ինֆարկտից խուսափելու երեք միջոց. սրտաբանի գաղտնիքները

«Պարոն Մուկուչյանը դուրս է գրվել, այժմ տանն է, ապաքինվում է, չգիտեմ՝ կոնկրետ ինչ դեղորայքային բուժում է ստանում, բայց շարունակում է ապաքինվել տանը», - ասաց Հարությունյանը։

Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Տիգրան Մուկուչյանը ևս մի քանի օր կազդուրվելուց հետո կվերադառնա աշխատանքի։

Հիշեցնենք, ԿԸՀ նախագահը հուլիսի 14-ին շտապօգնության մեքենայով սուր ինֆարկտով հիվանդանոց էր տեղափոխվել: