Ստեփանակերտում բնակվող երիտասարդ ընտանիքներն էլ 5 մլն դրամ կստանան տուն կառուցելու համար

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հուլիսի 20-ից կսկսի հայտերի ընդունման գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հաստատել է կառավարության որոշումը, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները:

Հայաստանում 21 000-ից ավել տեղահանված արցախցի է ապրում

«Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն»,– Facebook–ի իր էջում գրել է Հարությունյանը։

Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը։

Խաղաղապահների մարդասիրական ակցիան Արցախի հեռավոր Մաճկալաշեն գյուղում․ տեսանյութ