ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյք կխաղա ադրբեջանցի առաջատար գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը, դուրս մնացին հետագա պայքարից: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս էր եկել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը
Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան։
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիար Մամեդյարովին