Պուտինը կհանդիպի Ալիևի հետ հուլիսի 20-ին. Արցախի թեման՝ ուշադրության կենտրոնում

Հիմնական ուշադրությունը կհատկացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական կողմերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հիմնական ուշադրությունը կհատկացվի Արցախի շուրջ պայմանավորվածություններին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ալիևը հայտարարել է, որ հաղորդակցությունների բացումը պետք է զուգահեռաբար ընթանա

Նշվում է, որ Ալիևն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում։ Նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկերության ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ շեշտը դնելով առևտրա-ներդրումային ու հումանիտար համագործակցության վրա:

Բացի այդ, նախատեսվում է, որ առաջնորդները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

«Հիմնական ուշադրությունը կհատկացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական կողմերին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու զարգացման խնդիրների լուծմանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Վերջին անգամ Ադրբեջանի նախագահը Մոսկվա է այցելել 2021 թվականի հունվարին՝ Արցախի հարցով եռակողմ համաձայնագրի ստորագրմանը մասնակցելու նպատակով։

Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը. Պուտին