Ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար. նախարարության ուղեցույցը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները, պատվաստումներն անվճար են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Գիշերային հերթ ու հրմշտոց. ինչի՞ են պատրաստ իրանցիները Երևանում պատվաստվելու համար

Նախարարությունից հիշեցնում են, որ AstraZeneka-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Պատրաստ ենք օրերով սպասել․ իրանցիները Երևանում հերթ են կանգնել պատվաստման կետերի մոտ

Պատվաստվելու համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել։

Պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:

«4 օր է` հերթում սպասում եմ». Իրանի քաղաքացին` Երևանում պատվաստվելու պատճառների մասին