Փաշինյանը պաշտոնից ազատել է ԱԳՆ գլխավոր քարտուղարին

Վահագն Մելիքյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2018 թվականի իշխանափոխությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Վարչապետի հրամանագիրը հրապարակված է e-gov.am կայքում։

Մելիքյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել իշխանափոխությունից հետո՝ 2018-ին։ Մինչ այդ նա աշխատում էր սփյուռքի նախարարությունում։

Փաշինյանը պաշտոնից ազատել է ԱԳՆ գլխավոր քարտուղարին

Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները։

Հունիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին պաշտոններից: