Մուգ ապակիները վնասակար են. բժիշկն ասել է՝ ինչպես ճիշտ ընտրել արևային ակնոցը

Տեսողությունը պաշտպանելու համար ակնոցը պետք է մասնագետի հետ ընտրել: Բացի այդ, ամռանը չարժե հրաժարվել լայն եզրերով գլխարկներից. դրանք լրացուցիչ պաշտպանություն կապահովեն աչքերի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի –Sputnik. Արևային ակնոցի մուգ ապակիները, հակառակ տարածված կարծիքի, ոչ միայն ավելի մեծ պաշտպանություն չեն տալիս, այլև կարող են վտանգել տեսողությունը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։

Բժիշկը պատմել է քրոնիկական հոգնածության պատճառների մասին

Փորձագետն ընդգծել է, որ ակնոցն ընտրելիս պետք է հաշվի առնել ապակիների որակը, բայց պետք չէ միանգամից շատ մուգ ապակիներով ակնոց վերցնել։ Դրանք ստիպում են, որ աչքերն ավելի շատ լարվեն: Տյաժելնիկովը կոչ է արել ուշադրություն դարձնել որակյալ ապրանքին հենց UV-ճառագայթներից պաշտպանության առումով, բայց ընտրություն կատարելիս ամեն դեպքում դիմել մասնագետի օգնությանը:

«Լավագույն երաշխիքի համար անհրաժեշտ է գնել դրանք օպտիկայի մասնագիտացված խանութներից, որտեղ մասնագետները կարող են օգտակար խորհրդատվություն տալ», - ասել է բժիշկը:

Նա նաև նշել է, որ աչքերը պաշտպանելու համար կարելի է լայն եզրերով գլխարկ դնել։

Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ