«Մարդն իր ոտքով եկել է». Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձերբակալել են

Այժմ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը բողոքարկում է իր պաշտպանյալին ձերբակալելու միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի ֊ Sputnik. Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։ Պաշտպանը հավելեց, որ ձերբակալությունը ապօրինի է, ինքը այժմ զբաղված է դրա բողոքարկմամբ։

«Մարդն իր ոտքով եկել, ներկայացել է ոստիկանություն, ձերբակալության հիմք ընդհանրապես չկա», ֊ ասաց Միքայելյանը։

Նա մանրամասնեց, որ Սուքիասյանը դեռ չի էլ հարցաքննվել, բայց արդեն ձերբակալված է ու գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։

Հիշեցնենք` երեկ երեկոյան Ամիրյան 18 հասցեում մի քանի տղամարդիկ վիճաբանել էին, հարվածներ հասցրել միմյանց, ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Վնասվածք ստացած անձը 42 տարեկան է, ԱՄՆ քաղաքացի։ Ըստ ԶԼՄ–ների` նրա վրա կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանել է եղբոր մասնակցությամբ վիճաբանությունն ու հրաձգությունը