ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik․ Հոլիվուդյան հայտնի դիմահարդար, Հրուշ (Հրանուշ) Աճեմյանն Instagram-ի իր էջում հրապարակել է ծննդյան օրվա լուսանկարներն ու տեսագրությունները։
Կադրերում Հրուշի հագին խոր բացվածքով զգեստ է, որն ընդգծում է նրա շքեղ կուրծքը։
Դատելով տեսագրություններից՝ Հրուշին ու նրա ընկերներին հաջողվել է լավ ուրախանալ նրա ծննդյան տոնին։
Հրուշի հրապարակումներին բազմաթիվ օգտատերեր են արձագանքել։
«Happy Birthday, անդիմադրելի Հրուշ։ Իսկական թագուհի։ Սիրուն ջան, երջանիկ եղիր», գրել են նրանք։
Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Խորհրդային Հայաստանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։
Հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նմանվել է Քայլի Ջեներին․ օգտատերերը հիացած են
Աճեմյանն իր արմատների մասին անընդհատ բարձրաձայնող աստղերից է։ Ավելին՝ արցախյան պատերազմի ժամանակ զոհվել էր նրա գերդաստանից Գարիկ Աճեմյանը, և Հրուշը շաբաթներ շարունակ գրում էր եղբոր և Արցախի մասին, ինչով բազմաթիվ մարդկանց ուշադրություն էր գրավել։
«Ես ամեն ինչ անում եմ կրքով». Հրուշ Աճեմյանը ցուցադրել է բարեմասնությունները