Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը տոնում է ծննդյան 67-ամյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Անգելա Մերկելը խճճվել է թիկնոցի մեջ ու զավեշտալի իրավիճակում հայտնվել. տեսանյութ

«Ջերմությամբ եմ հիշում Երևանում և Բեռլինում կայացած մեր հանդիպումները, որոնց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,–գրել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը շեշտել է, որ Մերկելը նշանակալի ներդրում է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման գործում:

«Մեծապես արժևորում եմ փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և համոզված եմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների համագործակցության շարունակական զարգացմանը և խորացմանը»,–գրել է նա։

Նշենք, որ այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տոնում է ծննդյան 67-ամյակը։

«Կներեք, մոռացել եմ»․ Անգելա Մերկելի տեսագրությունը «վիրուսային» է դարձել սոցցանցերում

2005 թ-ի նոյեմբերին Մերկելը ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։ Նա Գերմանիայի ընդհանուր թվով 34-րդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության 8-րդ կանցլերն է։