ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինն առողջացել է և պատրաստ է դուրսգրման:
Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նա նաև հայտնում է, որ նորածին երեխայի վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդանոց տեղափոխվելու պահին նորածինը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետևանքվ ուներ ինֆեկցիաներ և շնչառական անբավարարություն։
Հիշեցնեք՝ նորածնին թողել էին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ։
Հուլիսի 14-ին երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր։