Ամիրյան փողոցում ԱՄՆ քաղաքացու վրա կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է. shamshyan.com

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են  3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Երևանի Ամիրյան փողոցում երեկ` հուլիսի 18–ին կրակոցներ արձակողը Ռ. Սուքիասյանն է, հայտնի գործարար, «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) եղբայրը: Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Կրակել են ԱՄՆ քաղաքացու ոտքին. ՀՀ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել Ամիրյանի դեպքի մասին

Հիշեցնենք` երեկ կրակոցներ են հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա  Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝  Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Հրազենային, կտրած-ծակած վերքեր. մանրամասներ են հայտնի Ամիրյանում հնչած կրակոցների դեպքից

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են  3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. ԶԼՄ