Ալիևը պատրաստվում է մեկնել Մոսկվա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է լուրը` նշելով, որ այցն աշխատանքային է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Կրեմլում հաստատել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստան այցին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, նման աշխատանքային այց նախապատրաստվում է: Այցն աշխատանքային է», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով  հարցին, թե ՌԴ նախագահի ժամանակացույցում նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում Ալիևի հետ:

Եթե Ալիևը 30 տարվա ընթացքում չի հասկացել, ուրեմն պետք է պարտադրել այդ լուծումը. Արցախի ՄԻՊ

Պեսկովը նաև հայտնել է, որ այցի ընթացքում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

Ալիևը հայտարարել է, որ հաղորդակցությունների բացումը պետք է զուգահեռաբար ընթանա