ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերած համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ. ի՞նչ է հորդորել նա. «Ժողովուրդ»
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։