Որովայնի ճարպից արագ ազատվելու շատ հեշտ միջոց է գտնվել

Արդյունքում նվազում է նաև սրտանոթային հիվանդությունների ու երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի -Sputnik. Կորեայում տարածված տվերջան մածուկը կարող է օգնել ազատվել ճարպակալումից: Տեղեկությունը հայտնում է Express-ը։

Համեղ, օգտակար սնվել ու նիհարել. 3 բաղադրատոմս հայտնի սննդաբանից

Հետազոտողները կամավորների խմբի վրա փորձ են անցկացրել։ Ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց ու կանանց մի մասը պետք է տվենջան համեմունքն ուտեր, իսկ մյուսները պլացեբո էին ստանում։

12 շաբաթ անց ուտելիքի մեջ կորեական սոյայի մածուկ ավելացրած մարդկանց մոտ մարմնի քաշի զգալի նվազում է նկատվել։

Մասնագետների խոսքով՝ 10 գրամ թվենջանի ամենօրյա ընդունումը կարող է մեծահասակների մոտ նվազեցնել որովայնի շրջանում ճարպը։

Դա իր հերթին կնվազեցնի սրտանոթային հիվանդությունների ու երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը:

Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար