«Իսկապե՞ս ամուսնացել են»․ համացանցում քննարկում են Դավա Մանուկյանի և Լուկաշևայի տեսանյութը

Բաժանորդները տարակուսած են և հուսահատ փորձում են հասկանալ՝ ինչ է կատարվում Դավա Մանուկյանի կյանքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. Օլգա Բուզովայի նախկին ընկեր, բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որը սոցցանցում բուռն քննարկումներ է առաջացրել։

Ինչ է կատարվում Օլգա Բուզովայի և Դավա Մանուկյանի միջև. մեկնաբանել է բլոգերի մայրը

Կադրերում երևում է՝ ինչպես է Դավան պարում Tiktok- բլոգեր Ելիզավետա Լուկաշևայի հետ: Երկուսն էլ հարսանեկան հագուստով են, իսկ Լուկաշևան  նույնիսկ մատանի է ցույց տալիս։ Զույգը ակտիվ շարժումներ է անում հայտնի I Like to Move it երգի տակ.

«Չեք պատկերացնի՝ ինչ ենք հիմա Լիզայի հետ նկարահանել։ Հիասքանչ տեսանյութ ունենք», - տեղեկացրել է Մանուկյանը «սթորիզում»։

Լուկաշևան պատասխանել է, որ իրենք ամուսնանում են։

Այժմ բաժանորդները գուշակում են ու չեն կարողանում հասկանալ, արդյոք Ռուսաստանի ցանկալի փեսացուներից մեկն իսկապես ամուսնացել է:

«Եթե հարսանիք, ապա միայն այդպիսին, կամ երբ կինդ տիկտոկ-բլոգեր է @luckashyowaa. Ի՞նչ անսովոր բաներ են եղել ձեր հարսանիքին», - այսպես է Դավան մեկնաբանել տեսանյութը։

Բաժանորդներն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 2 մլն անգան դիտել են տեսանյութը։ Բաժանորդները դեռ չեն կարողանում հասկանալ՝ արդյոք երիտասարդներն ամուսնացել են, թե՞ դա կատակ է:

Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

«Դավիթ, այնքան լավն ես, այդպես շարունակիր։ Տրամադրությունս բարձրացավ», «Դավա, դու իսկապե՞ս ամուսնացել ես», «Եթե հարսանիք է, ապա միայն այսպիսին», - նման մեկնաբանություններ են թողել բաժանորդները։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Դավա Մանուկյանը հանկարծակի բաժանվել էր Օլգա Բուզովայից, ինչը ցնցել էր երկրպագուներին։ Բուզովան Մանուկյանին մեղադրել է անհավատարմության և ուժ գործադրելու մեջ, ինչպես նաև դիմել է բաժանորդներին՝ սոցցանցերում նրան բոյկոտելու խնդրանքով: Դրանից հետո բլոգերը հայտարարել է, որ իր համար Բուզովան անցած փուլ է։