«Հայոց հայրենիքը» ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

Կուսակցությունը հայտնել է, որ ՍԴ-ի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքները չչեղարկելը ՄԻԵԴ–ում քննության առարկա կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ հուլիսի 17-ի որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում»,–նշված է գրառման մեջ։

Դատավորները վախեցան ասֆալտին փռվելուց. դաշինքները՝ ՍԴ որոշման մասին

Հիշեցնենք, որ ՍԴ–ն երեկ որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները թողնել անփոփոխ։ Այս որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հավելենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։