ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Արցախում շուրջ երկու օր գազ չի լինի. նման տեղեկություն է տարածել «Արցախգազ» ՓԲԸ–ն` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։
«Հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն կդադարեցվի գազամատակարարումը ամբողջ Արցախի տարածքում։ Սա պայմանավորված է պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը ներողամտություն է հայցում պատճառված անհանգստության համար։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին ադրբեջանական կողմը թիրախավորում էր նաև ենթակառուցվածքները` ռմբակոծելով բնակելի համայնքները, դպրոցներն ու հիվանդանոցները։