«39-ում կյանքը նոր է սկսվում. իմը որ` հաստատ». Նազենի Հովհաննիսյանը տոնում է տարեդարձը

Նազենի Հովհաննիսյանն անկեղծացել է` 39-ում նորից է հասկացել, որ չի ապրի նրա հետ, ում չի սիրում, ընկեր չի լինի նրան, ում չի հարգում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տոնում է իր ծննդյան 39-րդ տարեդարձը։ Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է, որ այդպես էլ չհասկացավ` այդ երբ 4 տարեկանից հասավ չորս տասնամյակ...

«Ամեն ապրածդ տարին հեռացնում է քեզ կյանքից, բայց մոտեցնում ինքդ քեզ: Թե սովորեցիր, որ չես կարող փոխել աշխարհը, կհասկանաս, որ փոխել է պետք միայն ինքդ քեզ: Իսկ դրա համար պիտի անկեղծ լինես՝ թերություններիդ, թուլություններիդ ու տկարությանդ նկատմամբ: Այլապես չես փոխվի, չես փոխի: Կընկճվես: 39 տարեկանում հասկանում ես, որ ապրածդ տարիներն արդեն րոպեներով են հաշվվելու, ուրեմն ընդամենը մի շունչ է մնում, որ հասցնես կիսատ թողածդ ու կիսատ փոխածդ՝ ինքդ քեզ»,–գրել է նա։

Նա անկեղծացել է` 39-ում նորից է հասկացել, որ չի ապրի նրա հետ, ում չի սիրում, ընկեր չի լինի նրան, ում չի հարգում, օգնության ձեռք չի մեկնի նրան, ով ինքն իրեն չի ուզում օգնել:

Ինչ է պատրաստել Նազենի Հովհաննիսյանն այսօր. դերասանուհին պահքի ուտեստներ է ներկայացրել

«Իհարկե ճիշտ են ասում. 39-ում կյանքը նոր է սկսվում, իմը, որ հաստատ... Սկսվում է նորից՝ զրոյից, երբ հենման կետդ միայն դու ես ու քո խիղճը: Ու կամ դու «կհաղթես» կյանքին, կամ ինքը քեզ»,–գրել է նա։

Գրառման տակ բազմաթիվ օգտատերեր են շնորհավորել Նազենիի տարեդարձը` մաղթելով նրան երջանիկ տարիներ։