Երևանում «Range Rover»-ը բախվել է ավտոտնակում կայանած «Opel »-ին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում պատահարի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 18-ին, ժամը 10:57-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հուլիսի 18-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական և Ստեփանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ավտոտնակում կայանած մեկ այլ ավտոմեքենայի։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Գիշերվանից որոնում էին. 55-ամյա տղամարդու դին գտել են ձորում՝ վթարված մեքենայի մեջ

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1998 թ․)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակում կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ․ Ե․)։ 

Փրկարարներն առանձնացրել են ավտոմեքենաները և «Range Rover» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ավտոտնակից։