ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է գինեգործների և կոնյակագործների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է նախարարի պաշտոնակատարի Facebook-յան էջում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ խաղողի մթերմանը նախապատրաստվելն ու մթերումների սահուն կազմակերպումը։
Քերոբյանը մտածում է բժշկական զբոսաշրջության մասին. նրան ոգեշնչել են իրանցիների հերթերը
«Խոսել ենք միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քայլերի գնալ և արագ զարգանալ։Անդրադարձել ենք նաև գործող և նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին և դրանց ավելի սահուն իրագործման հարցերին»,- նշված է գրառման մեջ։
«Տնտեսվարողների հետ չի քննարկվել». Քերոբյանն ասաց` ինչու են հանքատերերի տուրքը բարձրացնում
Քերոբյանն ընդգծել է ՝ մեր երկրի համար գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի։ Պետությունն անելու է հնարավոր ամեն բան ոլորտի հնարավորինս արագ աճն ապահովելու նպատակով։