«Մենք ընկնում ենք». Ան-28-ի ուղևորն իր հաղորդագրությամբ հիստերիայի է հասցրել ընկերուհուն

Երբ ինքնաթիռի շարժիչներն անջատվել են, և օդանավը սկսել է գետնին մոտենալ, բոլոր ուղևորները պատրաստվել են ամենասարսափելի ելքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Տոմսկի շրջանի տայգայում կոշտ վայրէջք կատարած Ան-28 ինքնաթիռի ուղևոր Ռոման Մակեև իր ընկերուհուն հրաժեշտի հաղորդագրություն է ուղարկել օդանավի վայրէջքի ժամանակ: Այդ մասին պատմել է նրա մարզիչ Դմիտրի Գոլդինովը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» կայքի հետ զրույցում։

Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը. տեսանյութ

Նրա խոսքով՝ Մակեևի սիրեցյալի մոտ սոսկալի հիստերիկա է սկսվել։ «Ուրբաթ երեկոյան Սաշան նրան սպասում էր տանը․․․ Բայց հետո նրանից հաղորդագրություն է ստացել․ «Մենք ընկնում ենք, մնաս բարով»»,-պատմել է Գոլդինովը։

Մարզչի խոսքով` երբ օդանավն անհետացել է ռադարներից, միանգամից վատ մտքեր են ծնվել։ Նա սկսել է զանգել հիվանդանոցներ և փորձել է որևէ տեղեկություն ստանալ Ռոմանի մասին։ Ավելի ուշ երիտասարդն ինքը պատմել է նրան, որ Ան-28-ով թռչող ուղևորներն արդեն հրաժեշտ են տվել կյանքին, երբ իմացել են չնախատեսված վայրէջքի մասին։ Նրանք պատրաստվել են ամենասարսափելի ելքին։

«Կապը կորել է». Կամչատկայում ինքնաթիռի կործանման մանրամասները

Ան-28 ուղևորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել հուլիսի 16-ին: Պատճառը շարժիչների անսարքությունն է եղել։ Ինքնաթիռը հաջողվել է իջեցնել բաց տարածքում։ Օդանավում եղել է 19 մարդ (անձնակազմը ներառյալ), նրանցից երկուսը՝ երեխաներ։ Դեպքի վայրից մարդկանց տարհանել են Տոմսկ։

Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր. ԶԼՄ