Լոլիտան առաջին անգամ պատմել է դստեր իրական հիվանդության մասին

Երգչուհին խոստովանել է, որ առողջական խնդիրը, ավելի ճիշտ՝ հոգեկան հիվանդությունը վերջերս են ախտորոշել, և այն կապված չէ աղջկա վաղածին լինելու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան ռուսական «Пятница!» հեռուստաալիքի «ԴՆԹ-շոուի» ժամանակ առաջին անգամ պատմել է իր 22-ամյա դստեր՝ Եվայի իրական ախտորոշման մասին։ Այդ մասին գրում է StarHit-ը։

Երգչուհի Լոլիտան 6–րդ անգամ է ամուսնացել

57-ամյա երգչուհին խոստովանել է, որ իր դուստրը լուրջ հիվանդություն ունի, որը կապված չէ աղջկա վաղածին լինելու հետ․ հոգեկան հիվանդությունը վերջերս են ախտորոշել։

«Ինչ վերաբերում է Եվային, այո, մենք խնդիր ունենք։ Դա աուիտիզմ չէ, այլ Ասպերգերի համախտանիշ»,-ասել է նա։

Միլյավսկայան պատմել է, թե ինչպես է արտահայտվում այդ հիվանդոթյունը․ «Երբեմն օբյեկտի վրա գերկենտրոնացում կա, ձեռքերում ինչ-որ բան պտտելու անհրաժեշտություն։ Ինձ մոտ նույնպես նման բան կա։ Նա նաև պատրաստ չէ զգացմունքային ապրումների։ Երբ լսում էր իմ տխուր երգերը, կարող էր կուլիսներում կանգնել ու լաց լինել․ «Մայրիկին ցավեցնում է, մայրիկին ցավեցնում է»»։

Լոլիտայի 5–րդ ամուսինը բացահայտել է երգչուհուց բաժանվելու իրական պատճառը

Երգչուհին, այդուհանդերձ, համոզված է, որ դուստրը կմեծանա` ունենալով այն ամենը, ինչի պակասն ինքը չափազանց շատ է ունեցել։

«Ես նրան անընդհատ ասում եմ, որ գեղեցիկ է, լավն է, խելացի»,-պատմել է երգչուհին։

Լոլիտայի դուստրը ծնվել է 1998թ․-ի նոյեմբերին։ Ըստ փաստաթղթերի՝ աղջկա հայրը երգչուհու երրորդ ամուսինն է՝ Ալեքսանդ Ցեկալոն։ Թե ով է Եվայի կենսաբանական հայրը՝ Միլյավսկայան չի պատրաստվում հայտնել։

Լոլիտան պատմել է` ինչպես է նիհարել. նա երբեք չի վազում և միս ու տորթ է ուտում