Դատավորները վախեցան ասֆալտին փռվելուց. դաշինքները՝ ՍԴ որոշման մասին

Ըստ Արամ Վարդևանյանի՝ ինը դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ ինքը կարող է վենդետայի զոհ դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Սահմանադրական դատարանի որոշումն անակնկալ չէր։ ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախկին նախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

«Որոշումը քաղաքական չէ, որոշումն իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված»,- շեշտեց Հարությունյանը։

Դատավորները վախեցան ասֆալտին փռվելուց. դաշինքները՝ ՍԴ որոշման մասին

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ հավելեց՝ ինը դատավորներից յուրաքանչյուրը իշխանությանը դեմ գնալու դեպքում պատկերացնում էր «փռել ասֆալտին, կտրել մատները, վենդետա կլինի» և մյուս տերմինները։

ՍԴ գործընթացից հետո էլ ընտրությունների գլոբալ պատկերը չի փոխվի. Սուրենյանց

«Սահմանադրական դատարանն այս պայմաններում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ճիշտ որոշում կայացնելու խիզախություն չունեցավ, բայց դրանից իրավիճակը չի փոխվում, դուք բոլորդ տեսաք նիստի ընթացքը, նիստում քննարկված հարցերը, հակափաստարկների բացակայությունը, որից ոչ մի իրողություն չի կարող փոխվել ՍԴ իրավական փաթեթավորմամբ, քաղաքական հրահանգով կատարված որոշմամբ»,- հայտարարեց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքական իշխանության հետ միասին աշխատելով ու նման որոշումներ կայացնելով, իրավիճակ չի փոխելու։ Փաստաբանն ընդգծեց՝ ընտրությունները ցույց են տվել, որ ներկա իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը։

Հիշեցնենք` ՍԴ–ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները թողնել անփոփոխ։

«Փաշինյանի կողմից մուրճի ցուցադրումը բռնություն չէ». դատախազության ներկայացուցիչ