ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իրանի Խուզեստան նահանգում ջրի պակասի պատճառով բողոքի ակցիաներ են սկսվել։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը:
Հայաստանն առավելագույնս կփորձի էլեկտրաէներգիայով օգնել Իրանին
Ջրի բացակայության պատճառը երաշտն է ու Քարուն գետի ծանծաղացումը։ Բողոքի ակցիաներ կազմակերպած բնակիչներն օդ են կրակել մարդկանց սադրելու համար, բայց գնդակներից մեկը դիպել է բեմում գտնվող մի մարդու։
Ցուցարարները նաև անվադողեր են այրել, որպեսզի արգելափակեն ճանապարհները, իսկ Իրանի անվտանգության ուժերը փորձել են ցրել մարդկանց։