ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում մի կին լույս աշխարհ է բերել երեքգլխանի երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Dailystar-ը։
Հաղորդվում է, որ նորածնի մայրը նորմալ հղիություն է ունեցել, ընթացքում ոչ մի խնդիր առաջ չի եկել, ուստի երեքգլխանի երեխայի ծնվելը ցնցել է բոլորին։ Երկու լրացուցիչ գլուխներն, այսպես ասած, կցված են նորմալ գլխի հետնամասում։ Դրանց վրա նույնիսկ մազեր կան։ Երեխային պառկեցնելիս վերմակն այնպես են հարմարեցնում, որ փոքրիկը կարողանա իր երեք գլուխներով հարմար պառկել։
Կայքը գրում է, որ թե’ մայրիկը, թե’ երեխան իրենց լավ են զգում, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից ու տուն վերադարձել։ Սակայն մայրիկին ու փոքրիկին անհանգստացնում են մեծաթիվ անծանոթների այցելությունները, որոնք շտապում են տեսնել երեքգլխանի երեխային։ Ուտար Պրադեշ նահանգ ուխտագնացություններ են կազմակերպվում. տեղացիները երեխային անվանում են «Աստո մարմնավորում» և երկար կիլոմետրեր են անցնում նրան տեսնելու համար։
Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածին է մահացել