ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Երևանի և Վանաձորի գծային ուղեմասերին և «Մասիս» գծային մեքենայացված կայանին են փոխանցվել «УАЗ» մակնիշի բարձր անցունակության 6 նոր ավտոմեքենա։
Սև ծովով լաստանավային բեռնափոխադրումը կմեծացնի Հայաստանից արտահանումը. ՀԿԵ տնօրեն
«ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը կարևորել է աշխատողների հարմարավետությունը իրենց պարտականությունները կատարելիս, ինչպես նաև մեքենաների անվտանգ և արդյունավետ շահագործումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մելնիկովն ու Սիմոնյանը ծանոթացել են երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացին
Այս տեխնիկաների շնորհիվ աշխատողները կսպասարկեն երկաթուղային գծերը տարբեր եղանակային պայմաններում։ Մեքենաների շահագործումը զգալիորեն կհեշտացնի աշխատանքային գործընթացը՝ պահպանելով անվտանգության նորմերը։