ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարած այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության պատմությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շառլ Միշելի շրջայցի պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստան է ժամանել հուլիսի 16-ին. նրան դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Այսօր նա այցելել է Ծիծեռնակաբերդ, բանակցություններ է անցկացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների ավարտին նրանք հանդես են եկել հայտարարություններով։
Միշելը Փաշինյանի հետ բանակցելուց հետո ասաց` ինչ է ցանկանում Եվրամիությունը