ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Բերման է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Նարեկ Մանթաշյանը։
«Քիչ առաջ անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով ոստիկանները բաժին են տարել Գեղամ Նազարյանին... Գեղամը այս պատերազմին հայրենիքին է տվել իր ամենաթանկին՝ Աբգարին»,- գրել է Մանթաշյանը։
Նա նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ուժայիններն ասֆալտին պառկեցրել մի տղամարդու։ Ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նրան տանում են։ Դեպքը տեղի է ունենում Հանրապետության հրապարակում։
«Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց». Իշխան Սաղաթելյան
Նշենք, որ համացանցում լուրեր են տարածվել, որ քիչ առաջ բերման են ենթարկվել «Հայաստան» դաշինքի ավելի քան 10 աջակիցներ և պատգամավորության թեկնածուներ։
«Էս ի՞նչ թատրոն է». Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը