ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik.Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան կկառուցվի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Նավասարդ ԱԳՐՈ» ՍՊԸ ղեկավարներին, որի ընթացքում քննարկվել է թռչնաբուծարանի կառուցման ծրագիրը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը։
Հարությունյանը նշել է, որ Մաճկալաշենում նախագծի հաջողությունը հնարավորություն կտա ընդլայնել այն, ընդգրկել նոր բնակավայրեր և նպաստել գյուղատնտեսական արդյունքի ստեղծմանը, գյուղացիների զբաղվածության և եկամուտի խնդրի լուծմանը, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված–համայնք համագործակցության մշակույթի կայացմանը:
«Ըստ պայմանավորվածության՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունը ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերությունը»,,- նշված է հաղորդագրության մեջ։
Ծրագրի շրջանակում լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120 000 - 150 000 դրամ եկամուտ:
Հարությունյանը շեշտել է, որ սահմանամերձ համայնքի բնակչի սոցիալական վիճակի շարունակական բարելավումն Արցախի իշխանությունների գերխնդիրն է։
Բերքահավաք իրականացնող արցախցիները շնորհակալություն են հայտնում խաղաղապահներին