Արարատցի երիտասարդները վթարի են ենթարկվել Արցախում. առնվազն 5-ը եղել են ոչ սթափ վիճակում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ Վթարի պահին մեքենայում գտնվել են 6 երիտասարդներ, նրանցից 5-ը հիվանդանոցում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Այսօր կեսգիշերից հետո Ստեփանակերտում գտնվող «Հանրապետական բժշկական կենտրոն» են դիմել Արարատի մարզի 5 բնակիչներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դիլիջանի թունելի մոտ «Գազելը» բախվել է արգելապատնեշին․ այրվածքներով 2 անձ է հոսպիտալացվել

Հիվանդանոցից ոստիկանությանը տեղեկացրել են, որ տարբեր մարմնական վնասվածքներ ունեցող երիտասարդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բոլորը ՀՀ Արարատի մարզի բնակիչներ են։ Ոստիկանությունը հրապարակել է նրանց տարիքները՝ 22-ամյա Ա. Շ., 20-ամյա Շ. Շ., Գ. Հ., Գ. Մ. և 21-ամյա Հ. Տ.։

«Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ հուլիսի 16-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, ՀՀ Արարատի մարզի բնակիչ Մ. Ա.-ի (ծնված 1999թ.) վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պատահարի քննությամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՔՀ վարչությունը:

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 8 տուժած, նրանցից 4-ը երեխաներ են