ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զինծառայողները տուժել են Գյոյգյոլի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» բեռնատարը շրջվել է Աշիգլի գյուղի տարածքում։
Ադրբեջանի բնակիչներից մեկը պայթել է ականի վրա
Վթարի հետևանքով 15 զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 12-ը թեթև վնասվածքներ են ստացել, և նրանց օգնություն է ցուցաբերվել հենց տեղում, իսկ մյուս երեքի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հոսպիտալ։