ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Լոռու մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր` ժամը 09:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Ախթալա քաղաքի «Սվինեց» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը՝ շուրջ 30 մ:
Փրկարարները ձորակից դուրս են բերել 55-ամյա վարորդ Ա․ Ս․-ի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հարազատները վթարի հետևանքով մահացած Արմեն Սարաջյանին որոնում էին գիշերվանից։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, վթարի հանգամանքները պարզվում են։
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 8 տուժած, նրանցից 4-ը երեխաներ են