Երևանի Արցախի փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ

Հուլիսի 14-ին հիվանդանոց տեղափոխված փոքրիկը ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի– Sputnik. Երևանի Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Արհեստական շնչառական սարքն անջատված է»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Դանիելյանի խոսքով` երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ:

Գյումրիում դեռ փնտրում են նորածնին լքած մորը. փոքրիկը կարող է հայտնվել մանկատանը

Հիշեցնեք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից նորածին էր տեղափոխվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր։ Նա ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետևանքով ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:

«Կեղտոտ արկղի մեջ են թողել, ծանր վիճակում է»․ մանրամասներ լքված նորածնի մասին