ՌԱԴԻՈ

Թուրքիայում ստեղծվող կառույցը լինելու է պատմության խեղաթյուրման ևս մեկ հարթակ. թուրքագետ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ստամբուլում Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ հիմնելու տեղեկությանը։ 
Sputnik
Թուրքիայում ստեղծվող կառույցը լինելու է պատմության խեղաթյուրման ևս մեկ հարթակ. թուրքագետ

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` այն ընկալումները, որ ունի քաղաքակիրթ մարդկությունը հանցագործությունների, ցեղասպանությունների վերաբերյալ, գլխիվայր են շրջված Թուրքիայում, որն իր հերթին ժխտում է քաղաքակիրթ մարդկության ընկալումները, հետևաբար նոր ձևավորվող կառույցը վստահաբար ունենալու է միտում ոչ թե մարդկության համար ընկալելի շրջանակներում զբաղվել տվյալ հանցագործությունների ուսումնասիրությամբ, այլ կհանդիսանա պատմության խեղաթյուրման ևս մեկ հարթակ, ևս մեկ օջախ մարդկության հանդեպ իրականացված հանցանքները Թուրքիայի քաղաքական նպատակներին հարիր ուսումնասիրելու և ներկայացնելու համար։ 

Իսրայելում իշխանության են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները

«Այստեղ կա երկու առանձնահատկություն։ Մեկն այն է, որ Ցեղասպանության ժխտումը շարունակում է մնալ Թուրքիայի պետական քաղաքականության անկյունաքարերից մեկը, իսկ երկրորդն այն է, որ մարդկության պատմության ընթացքում ձևավորված սկզբունքները, պատկերացումները, արժեհամակարգը հետևողականորեն խեղաթյուրվում և ոտնահարվում են Թուրքիայի կողմից։ Առաջ է մղվում ձևախեղված մեկ այլ արժեհամակարգ, որի շրջանակում զոհին դարձնում են մեղավոր, բնօրրանում ապրողներին դարձնում են ներգաղթյալներ կամ եկվորներ, իսկ թալանչիներին, քոչվորներին դարձնում են «քաղաքակրթության մունետիկներ» և բնիկներ»,– նշեց թուրքագետը։

Մելքոնյանի կարծիքով` նման գործելակերպն ուղղված է ոչ միայն հայության, այլև համաշխարհային քաղաքակրթության, մարդկության արժեհամակարգի դեմ և մարտահրավեր է ամբողջ աշխարհին, թեև այդ աշպարհի մի զգալի հատվածը, ինչպես, միշտ, լուռ է մնալու այս ամենի հանդեպ։ Ըստ նրա` Ցեղասպանության ժխտման ուղղությամբ Թուրքիայում ինստիտուցիոնալ կառույցներ ձևավորվել են վաղուց, ուստի վերջինը ոչ միայն այս շղթայի էվոլյուցիոն շարունակությունն է, այլ ևս մեկ հանդուգն քայլ, որը միտված է լինելու դեպքերն ու իրադարձություններն այլ արժեհամակարգային լույսի ներքո ներկայացնելուն, այսինքն` թուրքերը ժխտում են ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև այն արժեհամակարգը, որի ընկալման շրջանակներում այդ դեպքերը կոչվում են հենց ցեղասպանություն։ 

Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը

Մելքոնյանի խոսքով` հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ձևավորելու հարցը թուրքական հռետորաբանության և քարոզչական գործիքակազմի մասն է դարձել, ինչին Հայաստանը թեև միշտ բացասաբար է վերաբերվել, բայց այն դեռ մնում է Թուրքիայի քաղաքական օրակարգում, և Էրդողանն այդ մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է, հետևաբար թուրքագետը վստահ է, որ վերոհիշյալ կառուցի ձևավորմանը զուգընթաց այդ գաղափարը կամ ավելի է ակտիվանալու, կամ էլ այլափոխված կերպով կրկին բերվելու է քաղաքական, գիտական օրակարգ և հրամցվելու է նաև միջազգային հարթակներում, հետևաբար ստեղծվելիք նոր կառույցը նույնպես սպառնալիքների մի ամբողջություն է։  

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ստամբուլի համալսարանի ռեկտորատի հովանու ներքո ստեղծվելու է «Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ»: 

Էրդողանը «գոլ խփեց» իր դարպասին, կամ կարևոր նախադեպ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում արդեն ստեղծվել էր ինստիտուտ` հայերի, ասորիների և հույների դեմ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունն առաջ տանելու համար: