Թուրքական նավը մոտեցել է Կիպրոսի նավահանգստին ու կրակոցներ արձակել

Կիպրոսի պաշտպանության նախարարության խոսնակ Խրիստոս Պիերիսը տեղի ունեցածը բնորոշել է որպես «բարդ միջադեպ»: Արտաքին գործերի նախարարությունն էլ պատրաստվում է դիմել Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Միջերկրական ծովում թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի հյուսիսարևմտյան հատվածի առափնյա պահպանության նավի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կիպրոսի CNA լրատվական գործակալությունը:

Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 03։30-ի սահմանում, երբ Կիպրոսի ծովային ոստիկանության և առափնյա պահպանության անձնակազմի երեք անդամներով փոքր նավը հերթական պարեկությունն է իրականացրել Թուրքիայից անօրինական ներգաղթի հնարավոր դեպքերը կանխելու նպատակով։ Թուրքական նավը Կիպրոսի հարակից նավահանգստից 11 ծովային մղոն հեռավորության վրա է եղել ու նկատվելուց հետո սկսել է հետապնդել կիպրական նավին` հասնելով գրեթե մինչև կիպրական ձկնորսական նավահանգստի մատույցներ։ Գործակալության տվյալներով` թուրքական նավը չորս նախազգուշական կրակոց է արձակել կիպրական նավի անձնակազմին վախեցնելու համար:

Թուրքիա–Հունաստան նոր սկանդալ է հասունանում. Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Կիպրոսի պաշտպանության նախարարության խոսնակ Խրիստոս Պիերիսը տեղի ունեցածը բնորոշել է որպես «բարդ միջադեպ»: «Գործը քննվում է, իսկ ազգային գվարդիայի օպերատիվ կենտրոնը տեղեկություններ է հավաքում իրավասու նախարարության կողմից գործողություններ ձեռնարկելու համար»,– ասել է նա:

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը, որն էլ իր հերթին կտեղեկացնի Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին` UNFICYP- ին:

Bayraktar TB2 առաջին հարվածային անօդաչուն Թուրքիայից Ուկրաինա է հասել