Շառլ Միշելը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկօրյա այցով Հայաստան կժամանի այսօր։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: