Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել են Փաշինյանը և Իստրակովը

Զրուցակիցները քննարկել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Տեղեկությունը հայտնում է Փաշինյանի պաշտոնական կայքը` հավելելով, որ վարչապետի պաշտոնակատարն ընդունել է Իստրակովին։

«Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների գլխավոր շտաբների միջև փոխգործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ընդունելով Սերգեյ Իստրակովին, հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակն է ներկայացրել։

Իստրակովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:

Ղարաբաղի հետ անմիջական կապ չունի․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին