Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պաղպաղակ ենք ուտում

Դժվար է գտնել մեկին, որ անտարբեր լինի պաղպաղակի նկատմամբ։ Իսկ ամառվա շոգին պաղպաղակի պահանջը մի քանի անգամ է մեծանում։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչպես է պաղպաղակն ազդում մեր օրգանիզմի վրա։
Sputnik

Ոմանք կարծում են, որ պաղպաղակն օգտակար է և հաճույքով վայելում են այն։ Մյուսները համոզված են, որ շաքարի և կալորիաների բարձր պարունակության պատճառով վնասակար է առողջության համար։

Համեղ, օգտակար սնվել ու նիհարել. 3 բաղադրատոմս հայտնի սննդաբանից

Իսկապես, բարձր կալորիականության պատճառով սննդաբանները իրենց կազմվածքին հետևող մարդկանց խորհուրդ են տալիս հրաժարվել պաղպաղակից։ Ու շատերն արդեն միայն երազում են պաղպաղակի համի մասին։ Ի դեպ, 100 գրամ պաղպաղակում 207-250 կալորիա կա, այնպես որ չափավոր ուտելու դեպքում չեք վնասի ձեզ։

Ամրացնում է օրգանիզմը

Վիտամինահանքային հարուստ բաղադրության շնորհիվ պաղպաղակն օրգանիզմը հագեցնում է անհրաժեշտ նյութերով։ Այն մոտ 20 տարբեր վիտամիններ է պարունակում, ինչպես նաև անփոխարինելի թթուներ, նատրիում, կալցիում, կալիում։

Օրինակ` պլոմբիրի մեկ չափաբաժնի հաշվին կարելի է ստանալ շուրջ 9% В2 վիտամին և կալցիումի օրական նորմայի 11%–ը։ Այդպիսով, սիրած անուշեղենը ամրացնում է օրգանիզմը։

Երջանկություն է պարգևում

Պաղպաղակը նպաստում է սերոտոնինի արտադրմանը, որը հայտնի է որպես «երջանկության հորմոն»։ Այդ է պատճառը, որ այս աղանդերի փոքր չափաբաժինը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը։ Բացի այդ, սերոտոնինը լավացնում է հիշողությունն ու օգնում հաղթահարել սթրեսը։

Ձմերուկ չի՞ կարելի, կամ ինչպես հեշտ նիհարել՝ չնվնասելով օրգանիզմը. Շահխաթունու խորհուրդը

Բարելավվում է աղիների միկրոֆլորան

Պաղպաղակը դրական է ազդում աղիների միկրոֆլորայի վրա, օգտակար է նաև փորկապության և փորլուծության ժամանակ։

Ինչպես է ալկոհոլն ազդում 40 տարեկանից բարձր մարդկանց օրգանիզմի վրա

Աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելման հարցում որոշակի տեղ ունի նաև յոգուրտից պատրաստվող պաղպաղակը։ Յոգուրտային պաղպաղակի առավելությունն այն է, որ հենց սառեցված վիճակում երկար կարող է պահպանել իր օգտակար հատկությունները։

Բուժիչ պաղպաղակ

Այսօր արտադրողները մտածել են նաև իրենց կազմվածքին հետևողների մասին։Նրանք մշակել են կաթնային հիմքով ճարպազերծված արտադրանք, որն ունի հատուկ հավելում` «ինուլին»։ «Ինուլինը» թույլ է տալիս ստանալ նույն համային որակները, որոնք ունի յուղալի պաղպաղակը։

Ո՞ր դեպքում է պաղպաղակը վնասակար

Ինչպես արդեն նշեցինք, պաղպաղակը բարձր կալորիականություն ունի, և գիրության հակվածություն ունեցողները պետք է զուսպ լինեն այս անուշեղենի հարցում։

Ընթրիքի վատագույն տարբերակները. սննդաբանը խոսել է առողջական ռիսկերի մասին

Եթե աղանդերը պատրաստված է բուսաշաքարով, ուրեմն հակացուցված է շաքարախտով հիվանդներին։ Խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում կենդանական ճարպի հիմքով պաղպաղակ ուտել։

Պետք է խուսափել նաև պաղպաղակի բուրավետ տեսակներից, քանի որ դրանք սովորաբար ոչ բնական մրգային էսենցիաներ ու հավելումներ են պարունակում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ անանաս ենք ուտում

Վերջին շրջանում արտադրողներից շատերը չարաշահում են նաև արմավենու յուղը։ Այդ պատճառով պաղպաղակ գնելուց առաջ պետք է ուսումնասիրել բաղադրությունը։

Պաղպաղակն ուտելիս մարմնի ջերմաստիճանն արագ իջնում է, անոթները նեղանում են, գլխուղեղում նվազում է արյան հոսքը, ինչը հաճախ գլխացավ կարող է առաջացնել։ Այդ պատճառով սառը աղանդերը չարժե կուլ տալ նույնիսկ ամենաշոգ եղանակին։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հրաժարվում եք մսից