Հիմնանորոգվում է Տաթև–Աղվանի–Կապան ճանապարհը. Պապիկյանը հետևել է աշխատանքներին

Այս ճանապարհի հիմնանորոգմամբ Սյունիքը կունենա միջպետական մայրուղին շրջանցող ռազմավարական կարևորագույն նշանակության ավտոճանապարհ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Սյունիքի մարզում հիմնանորոգվում է Տաթև–Աղվանի–Կապան ճանապարհը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, որը տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքներին։

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը 43 կմ երկարություն ունի և երեք հատված։

Առաջին` 12.5 կմ-ի հատվածի հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի, այն հիմա ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ Կապալառու կազմակերպությունն է «Բիլդեր քոնսթրաքշըն» ՍՊԸ-ն։

Եթե գումարը բավարար չլինի, կմտածենք. Պապիկյանը ծանոթացել է ճանապարհի կառուցման ընթացքին

Երկրորդ`17.5 կմ հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է այս ամռանը։ Այստեղ շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ։

Ղալեչյանը հայտնեց` Հայաստան-Վրաստան բոլոր ճանապարհները երբ պատրաստ կլինեն

Երրորդ` 13 կմ հատվածում սկսվել է ասֆալտի ստորին շերտի տեղադրումը։ Սրա կապալառուն «Քարավան» ՍՊԸ-ն է։

Նշվում է, որ Տաթև–Աղվանի–Կապան ճանապարհի հիմնանորոգմամբ Սյունիքը կունենա միջպետական մայրուղին շրջանցող ռազմավարական կարևորագույն նշանակության ավտոճանապարհ։

Պապիկյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Մեղրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Թումանյանի հետ։

81 միլիոն եվրո ծախսից հետո ՀՀ 11 քաղաք և 37 գյուղ շուրջօրյա ջրամատակարարում կունենան