Հայտնի է` երբ կհրապարակվեն ընդունելության ցուցակները

Ոլորտի պատասխանատուներին մտահոգել է, որ այս տարի բնագիտական որոշ ուղղություններով անգամ անվճար տեղերը չեն համալրվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հավելելով, որ կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի զեկուցմամբ` միասնական քննություններին մասնակցել է 110 58 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր, իսկ 238 դիմորդներ, հավաքելով բավարար միավորներ, չեն կատարել մասնագիտության ընտրություն:

Ինչպես կենդանացնել Հայաստանի մարող գիտական դպրոցները. պետական նոր ծրագրեր

Ընդունելության մրցույթում բոլոր դիմորդներին հավասար պայմաններ ապահովելու սկզբունքով պայմանավորված, պահուստային տեղերից բուհերին հատկացվել են հավելյալ անվճար տեղեր: Հաշվի առնելով կոնսերվատորիայի ընդունելության առանձնահատկությունները` որոշվել է վերաբաշխման հաշվին հավելյալ 12 անվճար տեղ հատկացնել կատարողական արվեստի մասնագիտություններին:

Նիստի ընթացքում որպես մտահոգություն նշվել է, որ բնագիտական որոշ ուղղություններով անգամ անվճար տեղերը չեն համալրվել:

ԵՊՀ-ում առճակատումն ավելի է խորանալու. Էմին-Տերյանը` ռեկտորի հնարավոր նշանակման մասին

«Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ նույն մասնագիտությամբ կրթություն կազմակերպող և նույն որակավորումը տվող տարբեր բուհեր սահմանում են տարբեր ընդունելության քննություններ: Սա անընդունելի մոտեցում է. նույն մասնագիտությունը ստանալու համար դիմորդը պետք է նույն քննությունները հանձնի` անկախ նրանից, թե որ բուհում է սովորելու»,- նշել է նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Նա նաև խնդրահարույց է համարել այն իրողությունը, որ մի շարք մասնագիտությունների համար նվազագույն շեմի միավորով (որոշ դեպքերում մեկ քննությամբ) կարելի է բուհ ընդունվել:

Միայն մայր բուհը չէ, որ ռեկտորի հետ կապված խնդիր ունի. Դումանյանը՝ կրթական ոլորտի մասին