Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը եվրոպական ակումբ է տեղափոխվում

Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» կազմում 18 հանդիպում է անցկացրել Ղազախստանի առաջնությունում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը՝ ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը բուժզննում է անցել եվրոպական ակումբներից մեկը տեղափոխվելու համար: Այս մասին հայտնում է Vesti.kz-ը։

Viva Italia. ինչպես են երկրպագուները տոնում Եվրոպայի ֆուտբոլային ոսկին. տեսանյութ

Սպասվում է, որ Բարսեղյանը մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի Սլովակիայի «Սլովանի» հետ։ Սլովակիայի թիմը մարզում է Ալմաթիի «Կայրաթի» նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:

Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Ղազախստանի ընթացիկ առաջնությունում նա 18 հանդիպում է անցկացրել։